Կոստա Ռիկան 5-11 տարեկան երեխաների համար COVID-19-ի դեմ պարտադիր պատվաստում է իրականացնելու , հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը։
«Երեխաների և դեռահասների շահերից ելնելով, պատվաստումների և համաճարակաբանության ազգային հանձնաժողովը որոշել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը դառնում է պարտադիր բոլոր անչափահասների համար»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Կոստա Ռիկայում ջրծաղիկի, պոլիոմիելիտի և մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումները պարտադիր են անչափահասների համար։
Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 12-19 տարեկան դեռահասների 73%-ը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ Ավելի փոքր երեխաների պատվաստման համար, որը կիրառության կդրվի 2022 թվականի մարտից, իշխանությունները Pfizer դեղամիջոցի գրեթե չորս միլիոն չափաբաժին կգնեն։