
Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի Մ-23 առաջնությունում այսօր Հայաստանից պայքարի մեջ մտան ևս երեք ըմբիշ:
Նրանցից անհաջող հանդես եկավ միայն 130 կգ քաշային Մարտին Սիմոնյանը, որը հենց մեկնարկային մարտում զիջեց ամերիկացի մրցակցին:
Իսկ ահա 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը և 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը հաղթահարեցին նախնական փուլի երեք արգելքները և մտան կիսաեզրափակիչ:
Այստեղ նրանց սպասում են հերթական մրցակիցները` համապատասխանաբար ղազախստանցի Ասիլ Այտակինը և իրանցի Մահամադսադեղ Բիգլար Ֆիրուզպուրբանդպեին: