Իրանը սատարում է «3+3» ձևաչափը և կարծում է, որ տարածաշրջանային խնդիրները կարելի է լուծել ներտարածաշրջանային մեխանիզմների միջոցով։ Այս մասին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
րանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցությունն ու հեռանկարները: Բացի այդ, կողմերը հաստատել են փոխադարձ համագործակցության հետագա զարգացման և տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման գործում ներդրած ավանդի հանձնառությունը։