Ռուսաստանի Կազան քաղաքում ավարտին է մոտենում լողի Եվրոպայի առաջնությունը։
Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Բարսեղյանը 100 մ ազատ ոճում դուրս է եկել կիսաեզրափակիչ (48,09 վրկ):
Բարսեղյանն այդ ցուցանիշով սահմանել է նաև Հայաստանի ռեկորդ:
Ցավոք, Արթուրը չի կարողացել դուրս գալ եզրափակիչ՝ կիսաեզրափակչում գրանցելով 48,28 վրկ արդյունք: