ՀՀ երկրրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է Սերժ Սարգսյանի մոր մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ երկրորդ նախագահի պաշտոնական ֆեյսբուքյան էջում:
«Խորը ցավակցություն եմ հայտնում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ սիրելի մոր՝ Նորա Վահանի Սարգսյանի մահվան կապակցությամբ:
Նորա մայրիկի մասին ջերմ հիշողությունները միշտ վառ կմնան նրան ճանաչած բոլոր մարդկանց հուշերում:
Ռոբերտ Քոչարյան
07.11.2021թ.»,-ասվում է ցավակցական խոսքում: