
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 5-ին ստորագրել է հրամանագիր 2022 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: Այս մասին հայտնում են Արցախի կառավարությունից:
«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 5-ին ստորագրել է հրամանագիր 2022 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:
Հրամանագրի համաձայն՝ 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Ըստ հրամանագրի` 2022 թվականի հունվար ամսում կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները»: