
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականիանդամ Արսեն Հարությունյանը դարձավ Մ23 տարեկանների աշխարհի առաջնության չեմպիոն:
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող աշխարհի առաջնության 61 կգ քաշային կարգի եզրափակիչում Հարությունյանը մրցեց և 11:7 հաշվով առավելության հասավ ռուսաստանցի Արթուր Չեբորդաևի նկատմամբ:
Նախօրեին Հայաստանի հավաքականից Վագեն Թևանյանը դարձել էր Մ23 տարեկանների աշխարհի առաջնության արծաթե, իսկ Մանվել Խնձրցյանը և Արման Ավագյան նվաճել էին բրոնզե մեդալակիր: