Բայդենը Covid-ի դեմ պայքարի նոր գագաթնաժողով կհրավիրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է կորոնավիրուսի դեմ պայքարի գագաթնաժողով գումարել 2022 թվականի սկզբին։ Այս մասին կիրակի օրը CNN-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհդական Ջեյք Սալիվանը։

«Սա այն է, ինչ ԱՀԿ-ն և համաճարակաբաններն ասում են, որ անհրաժեշտ է համաճարակը վերջնականապես հաղթահարելու համար: ԱՄՆ-ին առաջարկվել է պատվաստանյութի ավելի քան 1 միլիարդ չափաբաժին, և մենք արդեն նվիրաբերել ենք ավելի քան 225 միլիոնը, ավելին, քան մնացած երկրները: Այսպիսով, նախագահ Բայդենը համախմբեց աշխարհը, որպեսզի ներկայացնի ծրագիր», – ասել էՍալիվանը:

Նա ընդգծել է, որ հենց Բայդենն է, ով սեպտեմբերին կայացած առցանց գագաթնաժողովում հանդես է եկել նախաձեռնությամբ՝ աշխարհի բնակչության 70%-ին պատվաստել մինչև հաջորդ տարվա սեպտեմբեր։




Լրահոս