Մեր հաստատված 40 գերիներից մեծ մասը գերեվարվել է նոյեմբերի 9-ից հետո․ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարձր եմ գնահատում ՌԴ-ի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներդրումը պատերազմը դադարեցնելու գործում։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կարևոր կետերից մեկն ամբողջությամբ իրագործվել է։ ԼՂ-ում և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված են ռուս խաղաղապահներ, որոնք այսօր ԼՂ-ում անվտանգության ապահովման առանցքային դերակատարներից են։

«Պետք է ցավով նշեմ, որ կրակի դադարեցման ռեժիմը նաև ԼՂ-ում ամբողջությամբ չի պահպանվում, ինչն արձանագրել են նաև խաղաղապահները։ Հույս ունեմ այդ դեպքերին պատշաճ քննություն կիրականացվի և անհրաժեշտ միջոցառումներ կիրականացվեն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս ընդգծեց նոյեմբերի 9-ից հետո բազմաթիվ վիրավորներ և շուրջ 28 զոհ ենք ունեցել։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ռազմական գործողությունների դեպքեր նույնպես ունեցել են, մասնավորապես Խծաբերդ, Հին Թաղերում։

«Մեր հաստատված 40 գերիներից մեծ մասը գերեվարվել է նոյեմբերի 9-ից հետո և մինչ այժմ ազատ չեն արձակվել` ի հեճուկս հայտարարության 8-րդ կետի»,-ասաց վարչապետը։




Լրահոս