Հայաստանում նոյեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 810 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 321243 դեպքի:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2183118 վերջին մեկ օրում` 6220 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 30340 պացիենտ. Մեկ օրում նվազել է 1141-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 282866 անձ` վերջին մեկ օրում 1916 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 30 քաղաքացի, մահացածների թիվը 6700 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1337 է: