ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սեպտեմբերի 14-ին ՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հնչած կրակոցների գործով որոշում է կայացվել. ինչ են հայտնաբերել իրավապահները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am֊ը գրել էր, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ժամանակ հնչել էին կրակոցներ։ Ոստիկանները պարզել էին, որ նշված վայրում դեռևս չպարզված հանգամանքներում վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ժամանակ փոխադարձ հարվածներ էին հասցրել միմյանց Toyota մակնիշի ավտոմքեենայի վարորդն ու ուղևորը և Opel մակնիշի ավտոմեքենայի ուղևորը, որի ժամանակ էլ Opel-ի ուղևորը բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ ու իր մոտ եղած գազային ատրճանակով 1 անգամ դեպի օդ կրակոց էր արձակել:

Դեպքի վայրում հայտնաբերվել էր 1 կրակված պարկուճ:

Եվ ահա իրավապահնեը պարզել էին, որ Լորիս Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել և ապօրինի պահել 9մմ տրամաչափի, հրազեն հանդիսացող ակոսափող զենք, ինչպես նաև 9մմ տրամաչափի «ПМ», «АПС», «Баикал-442» տեսակի ատրճանակներից և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակելու համար նախատեսված 9մմ /9X18/ տրամաչափի փամփուշտ, իսկ նշված հրազենից 2021 թվականի սեպտեմբերի 14-ին, ժամը 17:25-ի սահմաններում Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում՝ Եռաբլուր պանթեոնի դիմաց, կրակոց է արձակել գործով ինքնությունները չպարզված անձանց ուղղությամբ, իսկ կրակված՝ գործարանային արտադրության 9մմ տրամաչափի փամփուշտի մաս կազմող պարկուճը հայտնաբերվել է նույն օրը՝ դեպքի վայրի զննության ընթացքում: Այս գործով նախաքննության ավարտ է հայտարարվել եւ գործը ուղարկվել է դատարան:

Քնար Մանուկյան




Լրահոս