Նոյեմբերի 7-ին Սերժանտ Հովհաննես Մարուքյանի (Հովոյի) մահվան տարելիցն էր: Հովհաննեսը ծառայել է Հադրութում։ Պատերազմի առաջին իսկ օրվանից խիզախորեն կռվել է նենգ թշամու դեմ։ Մասնակցել է Հադրութի, Քարինտակի եւ Շուշիի պաշտպանությանը։ Սակայն Շուշիի համար մղվող մարտերից մեկի ժամանակ նոյեմբերի 7-ին հերոսաբար ընկել է՝ փրկելով շուրջ 102 զինծառայողի կյանք։
Ընկերների պատմելով՝ պատերազմի դաշտում Հովհաննեսը երդվել է, որ զոհված ընկերների համար պետք է թուրք գերի վերցներ եւ մեջքին Մարուքյան փորագրեր, իսկ հիմա եղբոր գերեզմանին Մկրտիչն է երդվել իրականացնել նրա այդ ցանկությունը։
ArmLur.am-ը ներկա է գտնվել մերօրյա հերոսի հիշատակի արարողությանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լիդա Եղիազարյան