ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Կոտայքի մարզում

Երեկ ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Հրազդան քաղաքի բնակիչ 18-ամյա Ա. Մեհրաբյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Սահմանադրության հրապարակում բախվել է Կոտայքի մարզպետարանի բետոնե հենապատին։
Վթարի հետեւանքով Ա. Մեհրաբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:

 

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ քաղաքացին ինչ կարգով կարող է փոխել կենսաթոշակի տեսակը:
Ժենյա Հունանյան (65 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ժ. Հունանյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը մինչեւ կենսաթոշակառուի տարիքային կենսաթոշակի իրավունք ձեռք բերելը նրա ցանկությամբ փոխում է կենսաթոշակի տեսակը: Տարիքային կենաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության կամ մասնակի կենսաթոշակի փոխարեն, անկախ կենսաթոշակառուի դիմումից` նշանակվում է տարիքային կենսաթոշակ, իսկ հաշմանդամության կենսաթոշակ կամ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու կամ այդ իրավունքը ձեռք բերելու դեպքում կենսաթոշակի տեսակը փոխվում է՝ կենսաթոշակառուի գրավոր դիմումի համաձայն:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Աշխատող կենսաթոշակառուների կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե կենսաթոշակը նշանակելուց (վերահաշվարկելուց) 12 ամիս հետո կենսաթոշակառուն ներակայացրել է կենսաթոշակը նշանակելուց (վերահաշվարկելուց) հետո աշխատած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառելու դիմում: Ընդ որում, վերահաշվարկված կենսաթոշակը նշանակվում է դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքի տրամադրման համար, դիմումից բացի, ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել:
Տիգրան Հարությունյան (39 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ անհրաժեշտ է ներկայացնել՝
1) անձը հաստատող փաստաթուղթը կամ դրա պատճենը,
2) պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիրը,
3) անձնական տվյալների փոփոխությունը հավաստող փաստաթուղթը կամ դրա պատճենը՝ քաղաքացիական կացության ակտում եւ անձը հաստատող փաստաթղթում անձնական տվյալների անհամապատասխանության առկայության դեպքում:
Անձնական տվյալների փոփոխությունը հավաստող փաստաթուղթ չի պահանջվում անձնական տվյալներում առանձին տառերի, թվերի, բացառությամբ տարեթվի անհամապատասխանության դեպքում, այն դեպքում, երբ անձնական տվյալների փոփոխությունների մասին տեղեկություններն առկա են էլեկտրոնային կառավարման համակարգում՝ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի եւ միասնական էլեկտրոնային գրանցամատյանի՝ անձի վերաբերյալ միասնական քաղվածքում,
4) լիազորագիր, որի համար նոտարական վավերացում չի պահանջվում, եւ լիազորող անձի անձը հաստատող փաստաթուղթը՝ լիազորած անձի միջոցով դիմում ներկայացնելու դեպքում,
5) խնամակալության կամ հոգաբարձության նշանակման մասին որոշումը կամ դրա պատճենը՝ խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձի վերաբերյալ գրանցված քաղաքացիական կացության ակտի վկայականի կրկնօրինակի դեպքում,
6) համայնքի ղեկավարի հայտարարությունն առ այն, որ տասնվեց տարին լրացած, սակայն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձը տվյալ համայնքի մշտական բնակիչ է, տասնվեց տարին լրացած, սակայն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձի ծննդի մասին տեղեկանքի տրամադրման համար դիմելու դեպքում:
ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դիմումները գործակալություն են ներկայացվում էլեկտրոնային եղանակով կամ սպասարկման կենտրոնների միջոցով:




Լրահոս