114 գերի է վերադարձվել. կառավարությունը պատասխանել է «Հայաստան» խմբակցությանը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի կողմից պատասխան է ուղարկվել «Հայաստան» խմբակցությանը՝ նրանց հարցապնդման վերաբերյալ, որը պետք է քննարկվի նաեւ խորհրդարանում: Հարցապնդման մեջ ներկայացված է ԱԺ ընդդիմադիր խմբակցության կողմից ուղարկված վեց հարցի պատասխան: Օրինակ՝ դրանցից մեկով ընդդիմադիր խմբակցությունը ցանկացել է իմանալ Արցախից Հայաստան տեղափոխված անձանց թիվը: Ըստ այդմ, պատասխանի մեջ նշվում է, որ պատերազմի ավարտին Արցախից տեղահանվածների թիվը կազմել է ավելի քան 91 հազար մարդ: Ապա ընդդիմադիր խմբակցությունը ցանկացել է տեղեկատվություն ստանալ արցախյան վերջին պատերազմում զոհված, անհետ կորած, գերի ընկած եւ վիրավորում ու հաշմանդամություն ձեռք բերած անձանց թիվը:

Նախարարությունը մեջբերել է Քննչական կոմիտեի տրամադրած տվյալը, ըստ որի՝ պատերազմի հետեւանքով Արցախում եւ Հայաստանում զոհված, անհետ կորած եւ գերի ընկած զինծառայողների եւ քաղաքացիական անձանց թվաքանակը կազմում է 3712 զոհված զինծառայող, 76 քաղաքացիական անձ, 222 անհայտ կորած զինծառայող, 21 քաղացիական անձ, գերեվարված 37 զինծառայող եւ 3 քաղաքացիական անձ: Ապա նշվում է, որ մինչ օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանն են հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 114 զինծառայողներ եւ քաղաքացիական անձինք:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս