«Ոստիկանը մերն» է վանկարկող ու այդ կարգախոսով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը, փաստացի, ոստիկանությունն իսկապես իրենով է արել: Նախկին իշխանության գործելաոճը քննադատող Փաշինյանը, թե Հայաստանը ոստիկանապետության են վերածել ու ոստիկանությունն անմիջապես երկրի առաջնորդի հրահանգներ է կատարում, այժմ ճիշտևճիշտ նույն գործեալոճն է իրականացնում:
Փաշինյանը ոչ թե իր որդի Աշոտի, այլ իշխանափոխության օրերին հայտնի դարձած Աշոտին էր վանկարկում՝ ակնարկելով, որ հարկ չկա կատարել ոստիկանապետի հրահանգներն ու ցուցարաների համար խոչընդոտներ ստեղծել: Իսկ իշխանափոխությունից երեք ամիս անց՝ իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելու հանրահավաքին, ոստիկաններին նա առանձնահատուկ ուշադրության էր արժանացնում:
Բայց ինչպես Փաշինյանն ինքն էր ասում՝ իրավիճակ է փոխվել: Ոստիկանությունը նորից ծառայում է իշխանությանը, ոչ թե նախկին, այլ օրվա իշխանությանը: Հասարակական կարգը հսկողներն այժմ էլ Փաշինյանի անվտանգության համար եմ մեծաթիվ ուժեր կենտրոնացնում, հսկում նրա տեղաշարժն ու մեծաքանակ ուժեր կենտրոնացնում ընդդիմադիրների հարահավաքների ժամանակ: ArmLur.am-ի տեսախցիկը՝ երեկ՝ նոյեմբերի 8-ին, Ազատության հրապարակում՝ «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքից ժամեր առաջ ֆիքսել է՝ ինչպես է ոստիկանությունն աննախադեպ մեծ քանակի ուժեր կենտրոնացնում: Կադրերը ներկայացնում ենք առանց մեկնաբանության:
Սևակ Վարդումյան