Հայ ճարտարապետներ Նիկոլայ Բաևի, Հովհաննես Տեր-Հովհաննիսյանցի, Վարդան Սարգսյանի և անվանի այլ հայ հատկապես շուշեցի ճարտարապետների շնորհիվ է Բաքուն գավառական քաղաքից Անդրկովկասի խոշոր վարչական ու արդյունաբերական կենտրոնի վերածվել:
Ազգային ժողովի մարդու իրավունքների մշտակաբն հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ խորհրդարանում այսօր՝ նայեմբերի 9-ին, Բաքվում հայակական ձեռագիրը կրող ճարտարապետական կառույցների լուսանկարների ցուցահանդես էր կազմակերպվել։
Ցուցահանդեսը լավ առիթ է վերհիշելու, 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Բաքվի հայկական համայնքն ինչպիսի դերակատարում է ունեցել ոչ միայն քաղաքի մշակութային և տնտեսական կյանքի զարգացման հարցում, այլ նաև քաղաքաշինության ոլորտում: 1885-1915 թթ Սանկտ Պետերբուրգում ուսանած հայ 115 ինժեներներ, օրինակ, ներգրավվել են Անդրկովկասում տարբեր նախագծային աշխատանքներում, և նրանց մի մասը ներգրավվել է նաև Բաքվում ճարտարապետական նախագծային աշխատանքներ կատարելու գործում: Բաքվի գլխավոր ճարտապետ եղած Նիկոլայ Բաևի նախագծած շենքն այսօր ծառայում է որպես օպերայի և բալետի ակադեմիական թատրոն:
Մանրամասները՝ տեսանյութում
Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան