Հայաստանում արդեն կորոնավիրուսի դեմ կարող են պատվաստվել նաև 12-ից բարձր տարիքի երեխաները:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ այս պահին լայնամասշտաբ կերպով երկրները անցել են նաև երեխաների պատվաստումների, որովհետև փորձարկումների փուլերն արդեն կարելի է ասել ավարտուն են։ Հետևելով նաև այս փորձին՝ հնարավորություն է ստեղծվել Հայաստանում 12 տարեկանից բարձր երեխաների համար՝ ծնողների գրավոր համաձայնության պարագայում, պատվաստվել, ինչն անվտանգ է և արդյունավետ:
ArmLur.am-ը այս թեմայի շուրջ հարցում անցկացրեց եւ քաղաքացիներից հետաքրքրվեց՝ իրենք պատրա՞ստ են պատվաստման տանել իրենց երեխաներին, թե՞ ոչ:
Ս.Հ., Հ․ Հ․