ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Մենուա Հովսեփյանին, Հակոբ Արշակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2021 թվականի ապրիլի 21-ին՝ ՀՀ վարչապետի կողմից Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում կազմակերպել և ղեկավարել են մի խումբ անձանց կողմից խուլիգանության կատարումը, որը զուգորդվել է առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի դիտավորությամբ վնասելով:
Յաշա Առուշանյանին, Ռոբերտ Քոչարյանին, Էրիկ Հայրապետյանին, Էդմոն Առաքելյանին, Գևորգ Ավետիսյանին, Գարիկ Առուշանյանին, Արտիկ Ավետյանին, Արթուր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2021 թվականի ապրիլի 21-ին՝ ՀՀ վարչապետի կողմից Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում կատարել են խուլիգանություն՝ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որը արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով:
Սարիկ Օհանյանին, Հայկ Ասլանյանին, Կարեն Մալխասյանին, Գրիշա Փանդունցին, Գրիգոր Դարբինյանին, Արտյոմ Աղաջանյանին, Արտակ Առուշանյանին, Արսեն Ճաղարյանին, Արմեն Օհանջանյանին, Արմեն Լաչինյանին, Ալեն Գրիգորրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2021 թվականի ապրիլի 21-ին՝ ՀՀ վարչապետի կողմից Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում կատարել է խուլիգանություն՝ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որը արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և զուգորդվել է առանձապես խոշոր չափերով գույքը դիտավորությամբ վնասելով:
Ք.Մ.