Պեսկովը մեկնաբանել է ԼՂ հիմնախնդրի շուրջ երեք երկրների ղեկավարների հանդիպման մասին լուրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի ընդունման տարելիցի կապակցությամբ շփումներ նախատեսված չեն, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այսօր այդ մասով շփումներ նախատեսված չեն»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝անդրադառնալով երեք երկրների ղեկավարների միջեւ համաձայնագրի տարելիցին։

Նա մանրամասնել է, որ Մոսկվայի եւ Բաքվի եւ Երեւանի միջեւ շփումը տեղի է ունենում տարբեր մակարդակներով եւ բացառապես կանոնավոր կերպով:

«Ինչ վերաբերում է երեքի շփմանը, ապա եթե մի օր նման պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք ձեզ կտեղեկացնենք։ Ներկայումս ինչ-որ կոնկրետ պայմանավորվածություններ չկան»,- հավելել է Պեսկովը։




Լրահոս