Նախաքննական մարմինը ԱԺ պատգամավորի եղբորը Ռոբերտ Ալբերտի Սուքիասյանին մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա, 2021 թվականի հուլիսի 18-ին մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, խուլիգանական մղումներով, հասարակության և բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարանքի հողի վրա, հասարակական վայրում ուղղակի դիտավորությամբ կատարել է խուլիգանություն:
Արման Նելսոնի Ապիյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2021 թվականի հուլիսի 18-ին խմբի կազմում, բռնությամբ, զենքի գործադրմամբ, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, խուլիգանական մղումներով, հասարակության և բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարանքի հողի վրա, հասարակական վայրում ուղղակի դիտավորությամբ կատարել է խուլիգանություն:
Սարգիս Կարենի Աբգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2021 թվականի հուլիսի 18-ին խմբի կազմում, բռնության գործադրմամբ, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, խուլիգանական մղումներով, հասարակության և բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարանքի հողի վրա, հասարակական վայրում ուղղակի դիտավորությամբ կատարել է խուլիգանություն:
Վարազդատ Խաչիկի Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2021 թվականի հուլիսի 18-ին հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, խուլիգանական մղումներով, հասարակության և բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարանքի հողի վրա, հասարակական վայրում ուղղակի դիտավորությամբ կատարել է խուլիգանություն:
Ք.Մ.