Արցախի Հանրապետությունում նոյեմբեր 8-ին կատարվել է 199 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 63 նոր դեպք է գրանցվել:
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 164 վարակակիր:
Բժիշկները 23 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 81-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 18802 քաղաքացու հետազոտություն, որից 2791-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։