Գազի գինը Եվրոպայում նվազել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական ներկրումների արդյունքում Եվրոպայում գազի ֆյուչերսները երեքշաբթի՝ նոյեմբերի 9-ին, Լոնդոնի ICE բորսայում իջել են 4%-ով՝ հասնելով 910 դոլարի՝ 1000 խորանարդ մետրի դիմաց: Գազի հաջորդ դեկտեմբերյան ֆյուչերսների գինը՝ համաձայն հոլանդական TTF ինդեքսի՝ եվրոպական ամենահեղինակավոր հանգույցի, առևտրի բացման ժամանակ եղել է 1000 խորանարդ մետրի դիմաց 900 դոլարից մի փոքր պակաս, իսկ Մոսկվայի ժամանակով ժամը 10:11-ին այն կազմել է 911,6 դոլար, ինչը 3,9%-ով ցածր է նախորդ առևտրային օրվա գնահատված գնից։

Երեկ հայտնի դարձավ, որ «Գազպրոմը» 54%-ով ավելացրել է գազի տարանցման ծավալը դեպի Եվրամիություն Ուկրաինայի տարածքով՝ հասցնելով 88 մլն խմ/մ օրական:

Բացի դրանից՝ նոյեմբերի 9-ի առավոտյան տվյալներով, Յամալ-Եվրոպա գազատարով դեպի Գերմանիա մղումը ավելի քան կրկնապատկվել է՝ մինչև 850 հազար խորանարդ մետր ՝ 360 հազար խմ-ի փոխարեն։

Հոկտեմբերի վերջին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի ֆոնին «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերին հանձնարարել էր նոյեմբերի սկզբին սկսել ծրագրված աշխատանքները՝ Եվրոպայում գազի ստորգետնյա պահեստարաններում գազի ծավալների ավելացման ուղղությամբ՝ Ավստրիայում և Գերմանիայում։ Հանձնարարվել է եվրոպական պահեստների համալրումը սկսել ռուսական պահեստարանների լիցքավորման ավարտից հետո։




Լրահոս