Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Կարեն Ավագյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի աշխարհի առաջնությանը:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Հայաստանի ընտրանին ավարտել է ուսումնամարզական հավաքը Ուկրաինայում և վերադարձել է հայրենիք: Ծանրորդները որոշ ժամանակ անց նորից կսկսեն մարզումներն արդեն Երևանում և Աբովյանում` նախապատրաստվելով դեկտեմբերի 7-11-ը Տաշքենդում կայանալիք աշխարհի առաջնությանը: Կարեն Ավագյանը վնասվածք ստացել է Ուկրաինայի հավաքի ընթացքում` վնասելով գոտկատեղը:
Աշխարհի առաջնությանը կմասնակցեն Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը, Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը, Արսեն Մարտիրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանը և Գոռ Մինասյանը (+109 կգ):