Օդանավակայանների տարածքում տաքսի ծառայություններ մատուցելու համար նոր կարգ կսահմանվի: Կառավարությունը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ, որով ցանկանում են փոփոխություն կատարել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում:
Մասնավորապես, նոր օրենքով կսահմանվի, որ
- օդանավակայանների տարածքներում տաքսի ծառայությունների մատուցումն իրականացվում է տաքսու կայանատեղերից, կամ տրանսպորտային միջոցների կանգառի համար նախատեսված վայրերից՝ ուղեւորների կողմից իրականացված պատվերներով:
- Օդանավակայանների տարածքի տաքսու կայանատեղերից ծառայություն կարող են մատուցել միայն «Ա» տիպի լիցենզիա ունեցող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը:
- Օդանավակայանի տաքսի ծառայության լիցենզիա տրվում է միայն այն կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին, որոնք ունեն մինչեւ յոթ տարեկան, սպիտակ հիմնագույնի, գործարանային վառելիքային համակարգով շահագործվող, «Աէրոտաքսի» գրառմամբ եւ տաքսու շախմատաձեւ տարբերանշանով արտաքին ու սույն հոդվածի 2-րդ մասի «ա» եւ «գ» կետերի պահանջներին համապատասխան ներքին կահավորում ունեցող ավտոմոբիլներ:»:
Բացի այդ,
1. Ա տիպի լիցենզիայի պետական տուրքը կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար սահմանվում է տարեկան 200000 դրամ:
2. Սահմանվում են օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցների կահավորմանը, արտաքին տեսքին եւ տարիքին ներկայացվող պահանջները:
3. Կանոնակարգվում է օդանավակայանների տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլների փոխադրումների գործընթացը:
4. Սահմանվում է վարչական տույժ խախտումների դեպքում:
Ն.Հ.