Armenian text to speach

Արցախի մի շարք տարածքներում այսօր կիրականացվեն զինամթերքի պայթեցման աշխատանքներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր, սակրավորական խմբերը զինամթերքի պայթեցման աշխատանքներ կիրականացնեն Ստեփանակերտ քաղաքի Դավիթ Բեկ փողոցում, Մարտակերտ քաղաքի հարակից տարածքում, Ասկերանի շրջանի Բերքաձոր, Մարտունու շրջանի Ննգի և Բերդաշեն համայնքների տարածքներում:

ԱԻ պետական ծառայության սակրավորները՝ գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ, հանրապետության ամբողջ տարածքում շարունակում են իրականացնել հետախուզական աշխատանքներ: Հայտնաբերված ռազմամթերքը որպես կանոն վնասազերծվում է տեղում:
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել 911, 101,112 շուրջօրյա գործող կարճ հեռախոսահամարով:




Լրահոս