Դերասանուհի, մոդել Ադրիանա Գալստյանի հետ ArmLur.am-ը զրուցել է առաջիկա անելիքների մասին, ինչպես նաեւ մեզ հետ զրույցում Ադրիանան անդրադարձել է կորոնավիրուս համավարակին, որից անմասն չի մնացել նաեւ նա:
«Ներկայիս աշխատանքային փուլն ամենահետաքրքիրն է ինձ համար։ Չէի մտածի, որ այսքան մեծ սեր ու եռանդ կարող եմ ներդնել մի բանի մեջ, ինչի հիմքում ունեմ միայն մեծ ձգտում և շնորք՝ առանց որևէ մասնագիտական ուղղվածության։Քանզի լինում են կասկածներ, ինչպես օրինակ
Իսկ արժե՞ փորձել, կամ կստացվի՞ արդյոք։ Եվ այո, վստահ կարող եմ ասել, որ մեծ ցանկության և ներուժի դեպքում ամեն բան էլ հնարավոր է։ Խոսքը մարքետինգի գծով ներկայիս աշխատանքային գործունեության մասին է»,-ասաց դերասանուհին նշելով, որ նպատակն է
օգնել ինստագրամյան օգտատերերին ունանելու գեղեցիկ, էսթետիկ և գրագետ էջեր՝ սեփական ոճն ու ասելիքը շեշտադրելով։
Ադրիանան մեզ հետ զրույցում ընդգծում է, որ չնայած այսչափ զբաղվածությանը շարունակում է նաեւ գործունեությունը որպես մոդել, իսկ ինչ վերաբերվում է՝ նորից կլինի նա էկրաններին, թե ՝ոչ, դերասանուհին ասում է միանշանակ այո. «Միայն պետք է լինել ճիշտ ժամանակին՝ ճիշտ տեղում»։
Անդրադառնալով նաեւ կորոնավիրուս համավարակին Ադրիանայի փոխանցմամբ նա նույնպես վարակվել է վիրուսով. «Բախվեցինք մի վատ իրականության, երբ մարդկային կյանքերի կորուստն ասես սովորական դարձավ մեզ համար։ Մի ալիք էր, որ 180 աստիճանով փոխեց ամեն բան՝ կյանք, մտածողություն, արժեհամակարգ։ Ես ինքս էլ անցա դրա միջով.Դժվար էր, նույնիսկ դաժան»:
Լիդա Եղիազարյան