Քաղաքացիական հասարակության դերը մեր երկրի զարգացման գործում շատ մեծ է, ու երբ 2018-ից հետո քաղաքացիական հասարակությունը մի փոքր պասիվացել էր, պարզվեց՝ դրան զուգահեռ շատացել են մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը: Այսօր՝ նոյեմբերի 10-ին, խորհրդարանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ կազմակերպված հանդիպման ժամանակ ասաց Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:
«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը հանդիպումը նախաձեռած Թագուհի Թովմասյանի տեսակետի հետ, թե քաղհասրակությունը փոքր-ինչ պասիվացել է, ինչ-որ առումով համաձայն է: Մեկնաբանում է՝ 2018-ին քաղհասարակության ներկայացուցիչներն էլ բոլորի նման մեծ սպասելիքներ ունեին եկող իշխանությունից:
«Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանն անդրադառնում է թափանցիակության ու պետական կառույցների հաշվետվողականության խնդրին: Բարձրաձայնում է՝ ՀԿ-ների՝ պետական գերատեսչություններ ուղարկված հարցումները կա՛մ խախտված ժամկետներում են պատասխան ստանում, կա՛մ առհասարակ անպատասխան են մնում:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանն ահազանգում է՝ 2020-ին գործող իշխանությունը հասարական կազմակերպությունների մասին օրենքն ընդունել է առանց իրենց հետ հաշվի նստելու: Նա լիահույս է, որ նման գործեալոճը հետագայում չի կրկնվի:
Հանդիպումը նախաձեռնած պատգամավոր Թովմասյանը փարատում է ՀԿ սեկտորի ներկայացուցիչների զայրույթը՝ նշելով, որ անգամ իրենց՝ պատգամավորների հարցումներն են հաճախ անպատասխան մնում: Ավելին՝ հիշեցնում է, թե ինչպես էին կառավարության ներկայացուցիչները Ազգային ժողովի ամբիոնից դժգոհում, թե իրենք հարցերին պատասխանելու համար չեն:
Ամփոփելով հանդիպումը՝ հանձնաժողովի նախագահն ավելացնում է՝ քաղհասարակության ներակայցուցիչների հետ հանդիպման հրավերն ուղարկվել էր խորհրդարանի բոլոր խմբակցություններին, բայց իշխանության ներկայացուցիչները չէին ներկայացել:
Ինչ վերաբեում է հանրային ակտիվ գործիչներին թիրախավորելուն, ապա, շեշտում է Թովմասյանը, ատելության խոսքի ու անհանդուրժողականության զոհ են դառնում բոլորը, ու դրա դեմն առնելու բանալին ոչ միայն մենք, այլ աշխարհը չի գտել: Չնայած որ ինքն ընդդեմ ատելության խոսքի սեփական բանաձևն ունի՝ քննադատել առանց վիրավորանքի:
Սևակ Վարդումյան