
2021թ. նոյեմբերի 9-ին, ժամը 14.50-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, կրակոց են արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի՝ Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի վարչական տարածքում «Դուզ» կոչվող հանդամասում վարուցանք կատարող՝ նույն գյուղի բնակիչ Թ. Ասատրյանի կողմից վարվող «ԴՏ-75» տրակտորի ուղղությամբ:
Կրակոցի հետևանքով կոտրվել է տրակտորի ձախակողմյան ապակին: Հակառակորդին, սակայն, չի հաջողվել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ տրակտորում գտնվող Թ. Ասատրյանին հաջողվել է թաքնվել, նա մարմնական վնասվածքներ չի ստացել:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում: