Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին՝ մեր երկրում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին՝ առաքելության ընթացքում արդյունավետ աշխատանքի, Հայաստանի և ՄԱԿ-ի կառույցների միջև համագործակցության զարգացման և տարբեր ոլորտներում ծրագրերի համար: Նախագահը հաջողություն է մաղթել Շոմբի Շարփին հետագա գործունեության մեջ և հույս հայտնել, որ նա կպահպանի կապերը Հայաստանի հետ:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը նշել է, որ Հայաստանից հեռանում է լավագույն տպավորություններով և ջերմ հիշողություններով: Արդյունավետ համարելով ծրագրերը տարբեր ոլորտներում՝ նա նշել է, որ մի շարք դեպքերում հայաստանյան փորձը հնարավոր է նաև որպես օրինակ ներկայացնել այլ երկրներում: Շոմբի Շարփը վստահություն է հայտնել, որ 2021-2025 թթ. ՄԱԿ-ի Կայուն զարգացման գործընկերության շրջանակում Հայաստանի հետ ռազմավարական համագործակցությունը արդյունավետ շարունակություն կունենա:




Լրահոս