Նոյեմբերի 2-ին ոստիկանության Իջևանի բաժնում անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ երկու ահազանգ ստացվեց: Տուժողները Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչներ էին, որոնց հաղորդման համաձայն՝ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը գյուղում կայանված «Օպել» և «ՎԱԶ-2106» մակնիշի իրենց մեքենաներից մարտկոցներ էին գողացել:
Իրավապահները դեպքի վայր մեկնեցին, զրուցեցին գյուղացիների հետ, արձանագրեցին` որ մեքենան որտեղ է եղել կայանված:
Որոնողական աշխատանք սկսվեց:
Քրեական հետախույզների արագ և օպերատիվ աշխատանքի շնորհիվ վերջին հաղորդումից ժամեր անց գողությունը բացահայտվեց: Ոստիկանները տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Իջևան քաղաքի 18-ամյա մի բնակիչ: Նա բերման ենթարկվեց ոստիկանության Իջևանի բաժին:
Գողոնն հայտնբերվել է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: