Ըստ ”Ժողովուրդ”-ի
տեղեկությունների` Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը
պատրաստվում է անդամագրվել ”Բարգավաճ Հայաստան” կուսակցությանը եւ այդ նպատակով հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ: ”Ճիշտ
է արդյո՞ք այս տեղեկությունը”,- ”Ժողովուրդ”-ի
հարցին Հովհաննիսյանը պատասխանեց, որ ինքը 11 տարի անկուսակցական է, եւ մի 10 տարի
էլ պետք կլինի որեւէ կուսակցություն մտնելու որոշում կայացնելու համար: Իսկ Ծառուկյանի
հետ հանդիպելու մասը չհերքեց` նշելով, որ շփումներն իր անձնական գործն են: Միեւնույն
ժամանակ նա չթաքցրեց, որ համակրում է ԲՀԿ-ին,
քանի որ այն այլընտրանք է դառնում ՀՀԿ-ին եւ”սասանում
է կուսակցական մենաշնորհը երկրում”: Մեր
այն հարցին, թե հնարավոր է, որ նա` որպես անկուսակցական, ընդգրկվի ԲՀԿ համամասնական
ցուցակում, քաղաքագետը նշեց, որ եթե ԲՀԿ-ն գնա ”Եդինայա
Ռոսիա”-ի օրինակով, երբ ցուցակի 40 տոկոսը տրամադրվեց
անկուսակցականներին, ապա ինքը դա միայն կողջունի:
Ժողովուրդ. Հմայակ Հովհաննիսյանը ԲՀԿ-նու՞մ է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ