Կնոջը ծեծի ենթարկած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Երևանում հայտնաբերվել և ոստիկանության Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել հրապարակված տեսանյութում երևացող, կնոջը ծեծի ենթարկած տղամարդը։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից, մանրամասնելով, որ դեպքի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Տղամարդը ձերբակալվել է։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Համացանցում մի տղամարդու կողմից կնոջը ծեծի ենթարկելու վերաբերյալ տեսանյութ էր տարածվել։ Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի Արմենակյան փողոցում։ Պարզվել էր նաև տեսանյութում երևացող տղամարդու ինքնությունը, որին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում էին միջոցառումներ։




Լրահոս