«Հանրապետություն» կուսակցությունից Մեղրիի համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրված Բագրատ Զաքարյանն ավագանու այսօրվա նիստում 15-ից 8 կողմ ձայնով ընտրվել է Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար:
Հիշեցնենք, որ Մեղրի համայնքի կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթել էր «Հանրապետություն» կուսակցությունը՝ ստանալով ձայների 42,8 տոկոսը: Զաքարյանը կուսակցության՝ համայնքի ղեկավարի թեկնածուն էր: