Հունվարի 20-ից Երևան-Կապան-Երևան չվերթներ կիրականացվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Նովէյր» ավիաընկերությունից հայտ է ստացել՝ Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթներ իրականացնելու մասին։

Չվերթների մեկնարկը նախատեսվում է 2022 թվականի հունվարի 20-ից՝ շաբաթական երկու անգամ։ Նշենք, որ Կառավարության նոյեմբերի 11-ի նիստում չզեկուցվող հարցերի թվում ներառված էր նաև Կապանի ««Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ի կրած վնասների մարման նպատակով ընկերությանը հատկացնել 49,5 մլն դրամ։

Գործադիրի հիմնավորմամբ՝ ներկա պահին ժամանակավորապես դադարեցված է Կապանի «Սյունիք» օդանավակայանի ֆինանսավորումը, որի հետևանքով կարող է վտանգվել օդանավակայանի հետագա շահագործումը։ Ընկերության ընդհանուր պարտավորությունների գումարը 2021 թվականի համար կազմում է 49 մլն 508 հազար դրամ, որի մեջ ներառված են ընդհանուր շահագործման ծախսերը, հարկերը, աշխատավարձերը։




Լրահոս