Տաթև-Աղվանի ճանապարհի կառուցման ավարտին զուգահեռ ադրբեջանական կողմն այսօր գիշերվանից մաքսակետեր կտեղադրի Գորիս-Կապան ճանապարհին: Ի դեպ, Հայաստանը ևս, ըստ անհրաժեշտության, այդ ճանապարահատվածում կտեղադրի մաքսային անձնագրային հսկողության կետեր: Այս մասին այսօր կառավարության նիստին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Ապա՝ հորդորեց, որ այս չափազանց կարևոր ժամանակահատվածում մեզ անհրաժեշտ է սառնասիրտ գործել:
ArmLur.am-ը այս թեմայի շուրջ փոքրիկ հարցում անցկացրեց եւ քաղաքացիներից հետաքրքրվեց՝ մտահոգվա՞ծ են ադրբեջանական ուժերի կողմից Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետեր տեղադրելու հանգամանքով, թե ոչ:
Ս.Հ., Հ.Հ.