Բելգիայի բոլոր բնակիչները «Քովիդ-19»-ի դեմ պատվաստանյութի բուստերային չափաբաժին կստանան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելգիայի առողջապահության շրջանային և դաշնային նախարարները պայմանավորվել են թագավորության բոլոր բնակիչներին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ուժեղացված (բուստերային) չափաբաժին ներարկել:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հղում անելով տեղի աղբյուրին, խոսքը երրորդ դեղաչափի մասին է, եթե առաջին երկու չափաբաժինը ստացվել է AstraZeneca, Moderna, Pfizer պատվաստանյութերից, և երկրորդ դեղաչափի մասին, եթե առաջինը եղել է J&J ընկերության դեղամիջոցը:

Առաջիկա ամիսներին, ինչպես և նախորդ պատվաստումների ժամանակ, երկրի բնակիչները պատվաստում անցնելու հրավեր կստանան փոստով:

«Մենք նկատում ենք, որ պատվաստանյութերը շատ արդյունավետ են, սակայն, ինչպես և դրանցից շատերի դեպքում որոշակի ժամանակ անց անհրաժեշտ է ուժեղացնել դեղաչափի ազդեցությունը»,- մեկնաբանել է Բելգիայի առողջապահության դաշնային նախարար Ֆրանկ Վանդենբրուկը:

Ներկայում թագավորությունում բուստերային դեղաչափն արդեն ստանում են 65-ից բարձր տարիքի քաղաքացիները, ինչպես նաև առողջական խնդիրներ և թույլ իմունիտետ ունեցողները: Այսօրվա դրությամբ, պատվաստանյութի ուժեղացված չափաբաժին ստացել է մոտ 700 հազար մարդ:




Լրահոս