Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում շարունակվել է Եվրամիության երկրների հետ Բելառուսի սահմաններին տիրող իրավիճակի քննարկումը։ Հաստատվել է միջազգային մարդասիրական նորմերին համապատասխան առաջացած սուր միգրացիոն ճգնաժամի շուտափույթ կարգավորման կարևորությունը:
Վլադիմիր Պուտինը կողմ է արտահայտվել ԵՄ-ի և Բելառուսի միջև շփումների վերականգնմանը ՝ տվյալ խնդրի լուծման նպատակով:
Քննարկվել է նաև Ուկրաինայի հարցը, ինչպես նաև Սև ծովում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մի շարք այլ երկրների զինված ուժերի գործողություններին վերաբերվող խնդիրները: