Թերթի տեղեկություններով` ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հինգշաբթի ծածուկ այցելել է ՀՀ կառավարություն: Նա գործադիր է գնացել իր ”Ֆոլցվագեն Ֆաետոնով” և ներս է մտել շենքի հետևի՝ ծառայողական ավտոմեքենաների համար նախատեսված մուտքով: Հովսեփյանը սովորաբար գործադիր է գնում ոտքով` կառավարության նիստերին մասնակցելու համար, ներս է մտնում կենտրոնական մուտքից: ”Մեր տեղեկություններով` արդեն երկար ժամանակ է` գլխավոր դատախազության և կառավարության հարաբերությունները սրված են, ու Հովսեփյանը ցուցադրաբար նիստերին չի մասնակցում: Այդ օրը նա կառավարություն է եկել նիստից հետո: Իսկ նիստին մասնակցել է նրա տեղակալը՝ Արամ Թամազյւսնը: Վերջինս և արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նիստից հետո նույնպես մնացել են շենքում: Մեր տեղեկություններով, վարչապետի մոտ տեղի է ունեցել ,ռազբորկաե, որին մասնակցել են Հովսեփյանը, նրա տեղակալը և Թովմասյանը”,- հավելում է թերթը:
Հայկական Ժամանակ. “”Ռազբորկա”” վարչապետի մոտ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ