Վճռաբեկ դատարանում նոր պալատ կստեղծվի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վճռաբեկ դատարանում վարչական պալատ կստեղծվի: Համապատասխան նախագիծն ընդգրկված էր կառավարության երեկվա նիստում, սակայն չզեկուցվող նախագծերի թվում էր: ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած նախագծի հիմնավորման մեջ նաեւ նշվում է, որ այս պալատի ստեղծումն ամրագրված է դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023թթ. ռազմավարությամբ: Ըստ այդմ, այդ օրենքի նախագծով նախատեսվում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի վերացումով ստեղծել երկու ինքնուրույն, առանձին մասնագիտացումներ ունեցող քաղաքացիական եւ վարչական պալատներ:

Որպես այս պալատի ընդունման կարեւորություն՝ նշվում է այն հանգամանքը, որ քաղաքացիական գործերով վճռաբեկ բողոքների թիվը շուրջ երկու անգամ գերազանցում է վարչական գործերով բողոքների թվին: Այս օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ ակնկալվում է ՀՀ պետական բյուջեից տարեկան շուրջ 34.9 մլն դրամի լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտություն, որից ընթացիկ ծախսերի գծով՝ շուրջ 28.3 մլն դրամ, եւ ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերման մասով՝ շուրջ 6.6 մլն դրամ։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս