Ավտոմեքենաների փոխանակում գերատեսչությունների միջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության երեկվա նիստում մի որոշում է ընդունվել, որով ավտոմեքենաների փոխանակում է կատարվել գերատեսչությունների միջև: Մասնավորապես, ՀՀ ՏԿԵ նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտե է դիմել ՀՀ արդարադատության նախարարությունը՝ տեղեկացնելով, որ Պրոբացիայի ծառայության հաշվեկշռում առկա են անսարք վիճակում ավտոմեքենաներ։

Եվ այդ պատճառով որոշում է կայացվել ՀՀ սեփականություն հանդիսացող 4 միավոր տրանսպորտային միջոցներ տրամադրել ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայությանը, իսկ ՀՀ Պրոբացիայի ծառայությանն ամրացված 4 միավոր տրանսպորտային միջոցները, որոնք անսարք են,  հետ վերցնել և ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին:

Պրոբացիայի ծառայությանը տրամադրվող մեքենաներն են՝ HYUNDAI SONATA 2.4 (ՀՈՒՆԴԱՅԻ ՍՈՆԱՏԱ 2.4), TOYOTA CAMRY 2.4 (ՏՈՅՈՏԱ ՔԵՄՐԻ 2.4), RENAULT LOGAN 1.4 (ՌԵՆՈ ԼՈԳԱՆ 1.4) եւ  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն էլ՝ BYD F3 (ԲԻԴ):

Ն.Հ.




Լրահոս