ՀՀ-ում ուղեւորափոխադրումներն աճել են. թվերը ոգևորող են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա 9 ամիսների ընթացքում ՀՀ-ում ուղեւորափոխադրումները աճել են 38.8 տոկոսով: Այս տարվա հունվար-սեպտեմբերին ավելացել են ավտոմոբիլային փոխադրումների ծավալները 31.4 տոկոսով: Ի դեպ, ավտոմոբիլային տրանսպորտի մեջ են մտնում նաեւ տաքսիները, որոնց միջոցով իրականացված ուղեւորափոխադրումների ծավալները 2021-ի 9 ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զգալի նվազել են` 9.4 տոկոսով: Այսինքն` այս տարվա 9 ամիսներին տաքսիներից օգտվել է 1 մլն 551 հազար 300 մարդ: Եւ զարմանալի չէ, քանի որ վերջին տարիներին Հայաստանում ավտոպարկը ընդալյնվել է: Ի դեպ, 2.3 անգամ ավելացել են ինքնաթիռով ուղեւորափոխադրումների ծավալները, հիմնականում զբոսաշրջիկների, նաեւ Հայաստանից արտագաղթածների հաշվին:

ArmLur.am-ը պարզեց, որ աճել են էլեկտրատրանսպորտով ուղեւորափոխադրումների ծավալները 66 տոկոսով: Խոսքը ոչ միայն Երեւանի մետրոյի մասին է, այլեւ՝ տրոլեյբուսների եւ ճոպանուղիների: Իսկ մետրոյով ուղեւորափոխադրումների ծավալների աճն էլ, հավանաբար, պայմանավորված է այն հանգամանքով, որ մայրաքաղաքում խցանումներ են, իսկ մետրոյի դեպքում չկա նման խնդիր:
Ս.Հ.




Լրահոս