ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գորիս-Կապան ավտոճանապարհը հայկական կողմը պետք է անարգել օգտագործի…Փաշինյանի հակասող հայտարարությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդհամենը երկու ամիս առաջ՝ սեպտեմբերի 15-ին, երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից հայտարարում էր, որ ժամանակին պայմանավորվածություն է ձեռք բերվել ադրբեջանական կողմի հետ, որ Գորիս – Կապան ավտոճանապարհը հայկական կողմը պետք է անարգել օգտագործի։

«Այդ հատվածներում Գորիս-Կապան ավտոճանապարհը երկու տեղ դուրս է գալիս Խորհրդային Հայաստանի վարչական սահմանից, և նաև այս հանգամանքի բերումով է, որ ժամանակին ձեզ հայտնի տեղերում հայտնվեցին մեզ հայտնի ցուցանակները և հենակետերը: 2020-ի դեկտեմբերին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ ճանապարհը անարգել կերպով պետք է օգտագործվի ՀՀ տրանսպորտային միջոցների և բեռների տարանցման համար: Ենթադրում եմ, քանի որ այդ պայմանավորվածության մեջ չի ֆիքսվել օտարերկրյա բեռների հանգամանքը, տվյալ իրավիճակում Ադրբեջանը կիրառում է այդ միջոցը` թերևս ի պատասխան մեր այն հայտարարությունների, թե եռակողմ հայտարարության մեջ հիշատակված չէ ՀՀ տարածքով միջանցք տրամադրելու վերաբերյալ դրույթ»,- ասում էր Փաշինյանը:

Իսկ երեկ արդեն, երբ Անտվտանգության խորհրդի քարտուղարի շուրթերով իշխանությունը հայատարարեց, որ Ադրբեջանը վերոնշյալ ճանապարահահատվածում մաքսային ու անձնագրային կետեր է տեղադրելու, Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց. «Երեկ Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել, որ նոյեմբերի 11-ին կեսգիշերից նրանք պատրաստվում են մաքսային եւ անձնագրային հսկողություն իրականացնել ՀՀ քաղաքացիների եւ բեռների նկատմամբ։ Ծանուցումը ստանալուց հետո մենք որոշում ենք կայացրել այդ հատվածով երթեւեկող քաղաքացիներին ուղղորդել դեպի Կապան-Աղվանի-Տաթեւ-Հալիձոր-Շինուհայր Մ2 ավտոճանապարհ եւ այստեղով իրականացնել երթեւեկությունը։ Այս ավտոճանապարհի Տաթեւ-Աղվանի հատվածը ասֆալտապատվել եւ շահագործման է հանձնվել նախորդ շաբաթ»:

Հերթական անգամ, փաստորեն, համոզվում ենք, որ հակառակորդի հետ մեր երկրի ղեկավարությունը մի բանի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվում, ինչը որոշ ժամանակ անց խախտվում կամ անտեսվում է, ինչը մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը կա՛մ չի հասկանում, կա՛մ էլ միտումնավոր չի ուզում հասկանալ։

Սևակ Վարդումյան




Լրահոս