
Երեկ Սերժ Սարգսյանի նախագահությամբ կայացած ՀՀԿ գործկոմի
նիստում քննարկվել է ԲՀԿ-ի հետ հետագա համագործակցության հարցը։ Ոմանք անընդունելի
են համարել, որ կոալիցիոն հուշագիրը ստորագրած ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հրաժարվում
է հայտարարել, որ նախագահական ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանին ու
հայտարարում է, թե ինքնուրույն է գնալու ընտրության։ ՀՀԿ գործկոմը որոշել է մեկ
շաբաթ ժամանակ տալ ԲՀԿ-ին՝ կողմնորոշվելու և Սերժ Սարգսյանին սատարելու մասին
հայտարարելու համար։