Նոր ծնված երեխաներին տրվող 50 հազար դրամ աջակցությունը երբվանից է գործելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ նոր ծնված երեխային կնշանակվի դրամական աջակցություն: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ նոր ծնված երեխային նշանակել և վճարել դրամական աջակցություն՝ ամսական 50000 դրամի չափով, մինչև երեխայի 6 տարեկանը լրանալու ամիսը ներառյալ: Որոշման այս նախագիծը կառավարությանն է ներկայացրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը:

Ի դեպ, որոշման դրույթները տարածվելու են այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ներառյալ: Իսկ դրամական աջակցությունը վճարվելու է անկանխիկ եղանակով, բանկի միջոցով։

Ս.Հ.




Լրահոս