COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում նոյեմբերի 12-ի առավոտվա դրությամբ կազմել Է 251 միլիոն 941 հազար 758: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները:
Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 5 միլիոն 79 հազար 990 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 46 միլիոն 852 հազար 276 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել Է 759 հազար 676-ի: Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 34 միլիոն 414 հազար 186-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվի այս երկրում կազմել Է 462 հազար 690 մարդ:
Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 21 միլիոն 924 հազար 598 հիվանդացած, նրանցից մահացել Է 610 հազար 224 մարդ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը նոյեմբերի 12-ի առավոտվա դրությամբ կազմել Է 653,7: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2340, Հնդկաստանում՝ 331, Բրազիլիայում՝ 2844 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: