Թեև ձայնը խզված է, բայց ձայնը կտրել հնարավոր չէ: «Ազգի ձայնի» առաջնորդը ազգն ու պետությունը փրկելու ահազանգ է հնչեցնում: Շուռնուխից Երևան ճանապարհի կեսը ոտքով, կեսն ավտոմեքենայով անցած Մհեր Մեսրոպյանը՝ Մհեր Արմենիան, հացադուլ է հայտարարել: Վրան չունի, ավտոմեքնայի մեջ է գիշերում: «Այդպես գոնե տաք է»,- ասում է:
Մատենադարանի հարթակը, որտեղ հացադուլ է իրականացում, չի պատրաստվում լքել այնքան ժամանակ, քանի դեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնին հրաժեշտ չի տվել: Իսկ հրաժարականը, վստահեցնում է, սարերի հետևում չէ:
Իրակա՞ն, թե՞ գրպանային ընդդիմադրի դիրքերից է հանդես գալիս. պատասխանը միանաշնակ է՝ ընդդիմադիր է, պարզապես խոստովանում է՝ Նիկոլ Փաշինյանին պետք չէր դավաճան անվանել, նման որակում տալը դատարանին է պատկանում:
Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում