Ռուսական կողմը հստակ հասկացրել է իշխանություններին, Սյունիքում հակառուսականություն չի հանդուրժի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաճախ թվում է, թե Հայաստանում ընթացող ՏԻՄ ընտրությունների շուրջ հետաքրքրությունը շատ ցածր է, բայց կարծես թե այս ընտրությունները սկսել են խոշորացույցով հետևել նաև Ռուսաստանի համապատասխան ծառայությունները։

Ինչպես ArmLur.am-ին փոխանցեցին դիվանագիտական խողովակներին մոտ կանգնած մեր աղբյուրները` ռուսական կողմը սկսել է հստակ ազդակներ տալ իշխանություններին առ այն, որ անհանգստացած են Սյունիքի մի շարք համայնքներում ակնհայտ հակառուսական կողմնորոշում ունեցող և իրենց ձևակերպմամբ` ռուսաֆոբ ուժերի հաղթանակի հնարավորությամբ:

Թերևս կասկածից վեր է, որ խոսքը նաև «Շանթ դաշինք» կուսակցության մասին է, քանի որ ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանի սահմաններից դուրս լավ տեղյակ են այդ կուսակցության առաջնորդի հակառուսական մոտեցումների ու գաղափարների մասին։ Սյունիքում ռուսական ֆինանսական, տնտեսական ու ռազմական ներկայության աճին զուգահեռ իրենց աչքերով սպառնալիք է թվում անգամ այդ կուսակցության ներկայացուցչի հաղթանակը: Ինչպես հայտնի է, այս կիրակի ընտրություն է լինելու մարզի խոշորագույն քաղաքում` Կապանում, որի գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանն առաջադրված է «Շանթ դաշինք» կուսակցությունով:

Մեզ փոխանցեցին, որ ռուսները հասկացրել են նաև, որ պատրաստ են օգնել, ռուսական կապիտալով աշխատող ընկերություններում կադրեր նշանակելու լայն լիազորություններ տալ ՔՊ-ի թեկնածուին՝ Դավիթ Դանիելյանին, որպեսզի լծակ ունենա` ընտրություններում իր հիմնական մրցակից Գևորգ Փարսյանին հաղթելու համար: Հակառակ պարագայում, ըստ նույն աղբյուրների` ռուսները «սպառնացել են» կադրերի հարցում շեշտը չդնել տեղաբնակների վրա ու ՏԻՄ-երի հետ համագործակցությունը հասցնել 0-ի:

Ի դեպ, հենց ռուսական կողմի շեշտադրումով է պայմանավորված Կապանում իշխանական պատգամավորների ու անգամ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի ակտիվ մասնակցությունը քարոզարշավին։ Իսկ այսօր արդեն մամուլում հայտնվեց տեղեկություն այն մասին, որ ՔՊ-ն սոցհարցումներ է անցկացրել Կապանում իր շանսերը գնահատելու համար։ Սոցհարցումների արդյունքում ՔՊ-ական թեկնածուի վարկանիշը գնահատվել է 55-60 տոկոս, իսկ Փարսյանինը՝ 40-45 տոկոս։ Ընդ որում, ըստ մամուլի հրապարակումների, Փարսյանի վարկանիշի անկման վրա ազդել է ՔՊ-ական թեկնածուի հետ բանավեճի չգնալու փաստը։




Լրահոս