ՀՀ կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ: Նոյեմբերի 9-ի տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 475.19 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.38 դրամով:
Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 543.66 դրամ (նվազել է 1,49 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը՝ 636.42 դրամ (նվազել է 0.56 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը՝ 6.59 դրամ (նվազել է 0․11 դրամով։