Դպրոցներում էլեկտրոնային ուսուցման համակարգ կներդրվի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Առարկայական ուսուցչի խնդիր ունեցող դպրոցներում որակյալ կրթության կազմակերպման նպատակով կներդվի էլեկտրոնային ուսուցման համակարգ: Խոսքը մենթոր դպրոցների մասին է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն այս մասին որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրել: Այսինքն՝ կիրականացվի հեռավար էլեկտրոնային դասավանդում այն երեխաների համար, որոնք ապրում են հեռավոր կամ սահմանամերձ գյուղերում, քաղաքներում եւ չունեն տվյալ առարկաները դասավանդող ուսուցիչներ։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տարեկան գրանցվում է ուսուցիչների 600-700 թափուր տեղ, որոնք չեն համալրվում կամ համալրվում են զգալի դժվարությամբ։ Ընդ որում, խոսքը ոչ միայն գյուղական դպրոցների մասին է. քաղաքային ուսուցիչ գտնելու դժվարության մասին են խոսում նաև երեւանյան դպրոցների տնօրենները։ Տեղեկացնենք, որ 18 մենթոր դպրոցների ուսուցիչներ արդեն սեպտեմբերից էլեկտրոնային դասեր են վարում այն դպրոցների երեխաների համար, որոնցում առկա է առարկայական մասնագետների պակաս:

Ի դեպ, մենթոր դպրոցների ցանկում, որոնք, համագործակցելով իրենց կցագրված դպրոցներին, իրականացնելու են էլեկտրոնային դասեր, ներառված են դպրոցներ Երեւանից, Կոտայքի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզերից։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս