Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը փակ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

Տեղեկացնում ենք, որ հայկական և ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի պատճառով, այս պահին Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է:
Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հետ մեկտեղ, հակառակորդ կողմի հետ վարում են բանակցություններ՝ երթևեկն անխափան կազմակերպելու ուղղությամբ:
Միջադեպի հետ կապված մյուս մանրամասները կհրապարակվի ավելի ուշ:
Հիշեցնենք, որ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական կողմը մաքսակետեր է տեղադրել:




Լրահոս